Իրանում մայիսի 24-ին 5,2 մագնիտուդ ուժով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով լրջորեն վնասվել են հարավարևմտյան Դեհդաշտ քաղաքի հնագույն շրջանները։ Այս մասին հայտնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը։
Իրանի Քոհգիլուե և Բոյեր-Ահմադ մարզի մշակութային ժառանգության և արհեստների վարչությունից հայտնել են, որ ստորգետնյա ցնցումների հետևանքով վնասվել են մի շարք պատմական հուշարձաններ, այդ թվում՝ Դեհդաշտի քարավանատունը։
Նշվում է, որ երկրաշարժի օջախը Դոգոնբեդան քաղաքից ոչ հեռու 10 կիլոմետր խորության վրա է գտնվել։ Տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժից տուժել է 16 մարդ։