Իրաքում սպանվել է ԻՊ ահաբեկչական կազմակերպության փոխհրամանատարը

584

Իրաքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերջերս ձերբակալված ենթադրյալ նոր ղեկավար Ամիր Մուհամմեդ Աբդուլռահման ալ-Մաուլյա ալ –Սալբիի տեղակալ Մոատազ ալ Ջաբուրին։


Ջաբուրին որը ահաբեկչական կազմակերպության աստիճանակարգով զբաղեցնում էր նաև այսպես կոչված Բաղդադի նահանգապետի պաշտոնը սպանվել է Իրաքի հատուկ գործողությունների ուժերի կողմից։


Հիշեցնենք, որ ԻՊ-ի ենթադրյալ ղեկավար ալ-Սալբին (հայտնի է նաև Աբդալլա Քարդաշ և Հաջի Աբդալլա անուններով) ձերբակալվել էր օրեր առաջ Իրաքի հետախուզական ծառայության կողմից։