Մայիսի 28-ին Իրանի առողջապահության նախարար Սայիդ Նամաքին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր պաշտոնակից Օգթայ Շիրալիևի հետ։
Իրանցի նախարարը նախ Ադրբեջանին շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար։ Այնուհետև Նամաքին ընդգծել է, որ Իրանը պատրաստ է վիրուսի դեմ պայքարում ունեցած իր փորձը փոխանակել Ադրբեջանի հետ։
Նամաքին հավելել է, որ այդ աշխատանքների համար Իրանն արդեն ներկայացուցիչ է ընտրել։ Իր հերթին Շիրալիևը առաջարկել է փորձի փոխանակման համար երկու երկրների համաճարակաբանների և ոլորտի համապատասխան մասնագետների միջև մշտական համատեղ նիստեր անցկացնել։