Դամասկոսի և Հալեպի միջև գնացքները նախատեսում են գործարկել երկու ամսից: Հաղորդվում է, որ արդեն վերականգնված է գրոհայինների կողմից ոչնչացված ուղղությունների 90%-ը:
«Առավելագույնը մի քանի ամսից մենք երկու մայրաքաղաքների միջև կսկսենք գործարկել առաջին գնացքը: Այն կօգնի 4 ժամվա ընթացքում Հալեպից Դամասկոս հասնել և վերադառնալ»,- ասել է «Սիրիական երկաթուղիներ» ընկերության տնօրենը:
Այժմ գործում է միայն Ջեբրին կայարանից 20 կմ երկարությամբ փոքր հատվածը: Այդ շրջանից աշխատողները և ուսանողները ուղևորվում են Հալեպ: Օրական գնացքը 2 անգամ է աշխատում, որոնք յուրաքանչյուր ուղևորությունից հետո ախտահանվում են: