Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 6 մլն մարդ, նրանցից 2․8 միլիոնը արդեն առողջացել է

570

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը 2020թ․ հունիսի 1-ի դրությամբ հասել է 6 մլն 263․911-ի։  Նրանցից առողջացել է 2 մլն 846․811-ը, մահացել՝ 373․899-ը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ Covid-19-ով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում․ 1 մլն 837․170։ Երկրորդ տեղում Բրազիլիան է (514․992), երրորդում՝ Ռուսաստանը (405․843)։ Առաջատար տասնյակում են նաև  Իսպանիան (286․509), Մեծ Բրիտանիան (274․762), Իտալիան (232․997), Հնդկաստանը (190․609), Ֆրանսիան (188․882), Գերմանիան (183․494) և Պերուն (164․476).

Կորոնավիրուսից ամենից շատ մարդիկ են բուժվել ԱՄՆ-ում (599․867), Բրազիլիայում (206․555), Իսպանիայում (196․958), Ռուսաստանում (171․883), Գերմանիայում (165․200), Իտալիայում (157․507), Թուրքիայում (127․973), Իրանում (118․848), Հնդկաստանում (91․852) և Չինաստանում (78․307).

Մահվան ելքով դեպքերի թվով առաջատար երկրների տասնյակը կրկին գլխավորում է ԱՄՆ-ը (106․195), երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է (38․489), երրորդում՝ Իտալիան (33․415), նրան հաջորդում են Բրազիլիան (29․341), Ֆրանսիան (28․802), Իսպանիան (27․127), Մեքսիկան (9․930), Բելգիան (9․467), Գերմանիան (8․605) և Իրանը (7․797).

Հիշեցնենք, որ 2020թ․ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հռչակեց համավարակ․ այսօր այս վարակը արձանագրված է աշխարհի 210 երկրներում և տարածքներում։