Հայաստանն իր օգնությունն է առաջարկել երկրաշարժից տուժած Իրանին

2738

Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված ուժեղ երկրաշարժից հետո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիի հետ և խնդրել է իր ցավակցության ու մխիթարանքի խոսքերը փոխանցել բարեկամ Իրանի ժողովրդին, զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում:

ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տրված տեղեկության համաձայն, Ալի Մոհամմադ Մոթաղիի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ֆելիքս Ցոլակյանն առաջարկել է փրկարարական ուժեր գործուղել աղետի գոտի, ինչպես նաև ցուցաբերել այլ անհրաժեշտ օժանդակություն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Regionmonitor.com»-ը հայտնել էր, որ նոյեմբերի 8-ի գիշերը 5,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Միանե շրջանում: Նախնական տվյալներով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 312-ը։