Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հատել է 6․5 միլիոնի սահմանը

683

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6 մլն 511․696-ի։ Մինչ օրս կորոնավիրուսից աշխարհում մահացել է 386․073  մարդ, առողջացել է՝ 2 մլն 807․393-ը։ Ամենից շատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում (1 մլն 851․520 դեպք)։ Երկրորդ տեղում Բրազիլիան է (584 016 դեպք), երրորդում՝ Ռուսաստանը (431 715 դեպք).

Առաջատար տասնյակում տեղ է գտել նաև Մեծ Բրիտանիան (281․270 դեպք), Իսպանիան (240 326 դեպք), Իտալիան (233 836 դեպք), Հնդկաստանը (216 919 դեպք)։

Ներկա պահին Թուրքիան (166․422), Իրանը (160․696), Չիլին (113․628), Մեքսիկան (101․238), Կանադան (94․641), Սաուդյան Արաբիան (91․182) և Պակիստանը (85․264) հիվանդների թվով գերազանցել են Չինաստանին։ Չինաստանում համավարակի սկզբից մինչ օրս ընդհանուր առմամբ գրանցվել է 84․160 դեպք։