Թուրքիան աստիճանաբար բացում է օդային սահմանները

545

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն հայտարարել է, որ հունիսի 10-ից երկիրը աստիճանաբար կբացի օդային սահմանները։ Նախատեսվում է վերսկսել շուրջ 40 երկրի հետ կանոնավոր ուղևորափոխադրումները։ Նշված երկրների ցանկում տեղ են գտել Ավստրիան, Լիտվան, Սերբիան, Ալբանիան, Բելոռուսիան, ԱՄԷ-ն, Մոլդովան, Ուզբեկստանը, Ուկրաինան, Իտալիան և այլն։

Նշենք, որ հունիսի 1-ից Թուրքիայում արդեն իսկ վերսկսվել են ներքին ավիաթռիչքները։ Առաջին փուլում կվերսկսվեն 15 երկրի հետ երկկողմանի թռիչքները։ Այնուհետև հունիսի 15-ին, 20-ին, 25-ին երկրների ցանկը պարբերաբար կընդլայնվի։