Իրաքի տարածքային ջրերում իրանական բեռնանավ է խորտակվել

686

Պարսից ծոցի Իրաքին պատկանող սահմանային ջրերում իրանական բեռնանավ է խորտակվել։ Տեղական մամուլում հրապարակված լուրերի համաձայն՝ նավը խորտակվել է մայիսի լուս 5-ի գիշերը Իրաքի հարավում Հոր Աբդուլլահ ջրանցքի մուտքի մոտ։ 

Իրաքի Բասրա շրջանի փոխնահանգապետը հայտնել է, որ նավի անձնակազմի անդամներից 4-ը փրկվել են, մնացած 5-ին հայտնաբերելու համար որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում։ 

«Behbehan» անվանումով իրանական նավի խորտակման պատճառները դեռևս հայտնի չեն։