Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ կալանավորների փոխանակել

562

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին հունիսի 7-ին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ փոխանակել այլ կալանավորների:

Նման հայտարարությամբ դիվանագետը հանդես է եկել իրանական բանտում գտնվող ամերիկացի վետերան Մայքլ Ուայթին ազատ արձակելուց օրեր անց:

«Եթե հնարավորություն լինի կալանավորների փոխանակման համար, մենք պատրաստ ենք դրան, որպեսզի ԱՄՆ-ում կալանավորված իրանցի քաղաքացիները վերադառնան հայրենիք»,- ասել է Մուսավին:

Նշենք, որ օրեր առաջ ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերան Մայքլ Ուայթը, որը ձերբակալվել էր Իրանում, 13 տարվա ազատազրկումից հետո ազատ է արձակվել և մեկնել Շվեյցարիա, որտեղից՝ ԱՄՆ: Հունիսի սկզբին Միացյալ Նահանգներն ազատ էր արձակել իրանցի գիտնական Սիրուս Ասգարիին: