«Կեսարի օրենքն» ի կատար ածելուց առաջ Վաշինգտոնն Ասադին ճգնաժամից դուրս գալու առաջարկ է արել

532

Սիրիայի հարցով ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին վերջին օրերին սիրիական լիրայի անկումը կապել է ԱՄՆ-ի կողմից ձեռնարկած միջոցառումների հետ՝ հայտնելով, որ Միացյալ Նահանգները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին այդ ճգնաժամից դուրս գալու առաջարկ է արել:

Ջեֆրին նշել է, որ Վաշինգտոնն ուզում է քաղաքական գործընթաց տեսնել, որը կարող է և չհանգեցնել վարչակարգի փոփոխությանը, քանի որ Ասադից պահանջում է վարքագծի փոփոխություն ու ապաստան չտրամադրել «ահաբեկչական կազմակերպություններին, ինչպես նաև հենակետեր Իրանին, որը ձգտում է իր գերիշխանությունը տարածել տարածաշրջանում:

Նշենք, որ «Կեսարի օրենքով» կամ «Սիրիայի քաղաքացիներին պատշտապնելու ակտով» նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել նաև Սիրիայի հասարակ քաղաքացիների նկատմամբ: Այդ պատժամիջոցներն ավտոմատ ազդելու են ցանկացած տնտեսական գործունության, ինչպես նաև Իրանի հետ ցանկացած հարաբերությունների վրա: Օրենքը ուժի մեջ է մտնելու հունիսի կեսերից: