Իսրայելը մտադիր է հուլիսի 1-ին բռնակցել Արևմտյան ափի բոլոր բնակավայրերը

516

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 7-ին հրեական բնակավայրերի ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ մտադիր է Հորդանան գետի Արևմտյան ափի բոլոր բնակավայրերը բռնակցել հուլիսի 1-ին, որը կոալիցիոն համաձայնագրով թույլատրված ամենավաղ ժամկետն է:

Սա նշանակում է, որ Իսրայելի կառավարությունն սկզբում բռնակցելու է Արևմտյան ափի տարածքի 3 տոկոսը, որն ընդգրկում է 132 բնակավայր:

Նեթանյահուն միաժամանակ նաև տեղեկացրել է, որ այլ բնակավայրերի բռնակցումը (մեծամասամբ Հորդանանի հովտում), որը Իսրայելին էր հատկացվել Թրամփի խաղաղության պլանի շրջանակում, ավելի շատ ժամանակ է պահանջում, քանի որ երբ ԱՄՆ-Իսրայել քարտեզագրության համատեղ հանձնաժողովը դեռ չի ավարտել իր աշխատանքները: