Սիրիայում ցուցարարները պահանջում են նախագահ Ասադի հրաժարականը

547

Սիրիայում մի քանի տասնյակ քաղաքացի փողոց է դուրս եկել։ Նրանք բողոքում են երկրում կյանքի դժվար սոցիալ-տնտեսական պայմաններից։

Սիրիական լիրայի արժեզրկումից հետո մեկնարկած բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարները կոչ են արել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հրաժարական տալ։

Ցուցարարները քայլել են դեպի կառավարության շենք՝ վանկարակելով «հրաժարական տուր Ասադ», «մարդիկ ցանկանում են կառավարության հրաժարականը»։

Նշենք, որ սիրիական ազգային արժույթը՝ սիրիական լիրան նախորդ շաբաթ ռեկորդային անկում էր գրանցել։