Regionmontor.com-ը ներկայացնում է հունիսի 8-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տվյալները։ Ստորև ներկայացվում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Արցախի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է հունիսի 7-ին արձանագրված նոր տեսակի կորոնավիրուսի տվյալները։ Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում կատարվել է 35․335 թեստ, որոնցից 914-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 23 դեպք, առողջացել է 2․647 մարդ։ Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 170․132 հաստատված դեպք և մահվան 4․692 դեպք, առողջացել է 137․969 հիվանդ:
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակի 314 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը: Համավարակի սկզբից երկրում հաստատվել է վարակման 7․553 դեպք, որից 88-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է 4․149 մարդ, 3․316-ը բուժումը շարունակում է հատուկ ռեժիմի հիվանդանոցներում։ Վարակակիրներից 69-ի վիճակը գնահատվում է ծանր, 80-ինը՝ միջին ծանրության, իսկ մնացածի վիճակը կայուն է։ Երկրում ընդհանուր անցկացվել է կորոնավիրուսի 339 876 թեստ։
Վրաստանում հունիսի 8-ի տվյալներով, վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 դեպք, ապաքինվել է 9 մարդ: Փետրվարի 26-ից մինչև այսօր ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 810 դեպք: Ապաքինվել է ընդհանուր առմամբ 683 մարդ: Ըստ stopcov.ge տվյալների, 2915 մարդ այ պահին գտնվում է կարանտինի ռեժիմում, 237 մարդ` ստացիոնար վերահսկողության ներքո: Վրաստանում կորոնավիրուսից արձանագրվել է 13 մահ:
Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2․043-ով՝ կազմելով 173 832: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 2364 էր։ Նույն ժամանակահատվածում մահվան 70 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 8․351: Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան 72 դեպք էր արձանագրվել։ Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 136․360 : Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինվածների թիվը 134․349 էր։ 2․619 հիվանդ գտնվում է ծանր վիճակում։ Մինչ օրս 1 107 254 թեստ է անցկացվել։
Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 195 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 13 հազար 325 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 85 մարդ, շարունակում է բուժվել 8․943-ը: Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 4․099 մարդ։ Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 11 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 211 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 72-ի։ Ընդհանուր առմամբ թեստավորվել է 70 հազար քաղաքացի:
Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 74 քաղաքացի, վերջին մեկում օրում մեկուսացածների թիվը ավելացել է 4-ով: Արցախ Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ հաստատված դեպքերի թիվը 59 է, նոր դեպքեր չկան: Ընդհանուր թեստավորվել է 1․192 քաղաքացի, վերջին 1 օրում՝ 61 քաղաքացի: