«Կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման համար Հայաստանին օգնութուն տրամադրելու հարցով ընթանում են բանակցություններ»,- հայտնել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն:
Ըստ Պաատա Իմնաձեի, Հայաստանին օգնության առաջարկն արդեն արվել է:
Բացի այդ, Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունից նույնպես հայտնել են, որ վերոնշյալ թեմայով Վրաստանի և Հայաստանի կառավարությունների միջև ակտիվ բանակցություններ են ընթանում։