Վրաստանաբնակ հայերը Հայաստանին շնչառական սարքեր են նվիրել

542

Վրաստանաբնակ հայերը Հայաստանին շնչառական սարքեր են ուղարկել։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Վրաստանաբնակ մեր մի քանի հայրենակիցներ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին նվիրաբերեցին 27 շնչառական սարքեր»,-նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։

«Շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնության հեղինակներին և ֆինանսական աջակցություն ցուցաբերողներին»,-նշվում է գրառման մեջ։