Ասադ. «Էրդողանը Սիրիայում գործում է որպես ԱՄՆ-ի խամաճիկ»

1497

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «RT»- ին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիան, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, Սիրիայում ապօրինի է գործում։

Ասադի խոսքով՝ Էրդողանը Սիրիայում ունի թե իր նպատակները, թե իր առջև դրված խնդիրները՝ որպես Միացյալ նահանգների «խամաճիկ»:

Սիրիայի առաջնորդը նաև կարծում  է հայտնել, որ քրդական միավորումները, որոնք անդամակցում են «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը Թուրքիայի նախագահին առիթ են տվել ներխուժել Սիրիա: