Ադրբեջանի ԱԳ նախարարը դիմել է հատուկ ծառայությունների օգնությանը

1347

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը դիմել է Պետական անվտանգության ծառայությանը`պահանջելով հետաքննել «սևացման» արշավը, որն իրականացվում է արտգործնախարար Էլմար Մամեդյարովի դեմ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախկինում մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն էին հրապարակել Մամեդյարովի ընտանիքին պատկանող օտարերկրյա անշարժ գույքի վերաբերյալ, մասնավորապես, ԱՄՆ-ում մի քանի բնակարանները:

Նշենք, որ օրեր առաջ նաև Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը ներկայացրել էր ԱՄՆ-ում Մամեդյարովի որդուն պատկանող սեփականությունները։