Ռուսաստանը Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը կարող է վերսկսել աշնանը

630

Ռուսաստանը Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը հնարավոր է վերականգնի աշնանը: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:

Հրապարակված հայտարարությունում ասվում է, որ ռուսական ավիաընկերությունների տնտեսական վիճակը արագ բարելավելու նպատակով քննարկվում է չվերթների վերականգնումը Վրաստանի և Եգիպտոսի հետ:

«Սրանք այն ուղղություններն են, որոնց հետ կապված պահանջը մեծ է»,- նշված է տուրօպերատորների ասոցիացիայի հայտարարությունում:

Հիշեցնենք՝ Վրաստանն արդեն հայտարարել է, որ հունիսի 15-ին մեկնարկում է ներքին զբոսաշրջության սեզոնը, իսկ հուլիսի մեկից պատրաստ կլինի նաև օտարերկրյա հյուրեր ընդունել՝ ոչ բոլոր երկրներից: Վրաստանը դեռևս պատրաստ չէ այցելուներ ընդունել վարակից խիստ տուժած երկրներից։

ՌԴ-ի հետ ավիահաղորդակցությունն ընդհատվել էր ուղիղ մեկ տարի առաջ՝ Վրաստանում սկիզբ առած հառուսական տրամադրությունների ֆոնին։