ԱՊԼ-ն մտահոգված է արաբական երկրների ներքին գործերին Թուրքիայի միջամտությամբ

669

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղարի տեղակալ Հուսամ Զաքին մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան միջամտում է արաբական երկրների, այդ թվում՝ Լիբիայի ներքին գործերին։

Զաքին նշել է, որ իրենք նկատում են, որ պաշտոնական Անկարան ավելի շատ է միջամտում Լիբիայի, Սիրիայի և Իրաքի գործերին, քան առաջ էր։

«Այդ միջամտությունը մտահոգություն է առաջացնում, քանի որ այն չի համապատասխանում բարիդրացիական սկզբունքներին»,-ասել է նա։

Քարտուղարի տեղակալն անդրադառնալով նաև Լիբիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին նշել է, որ չեն ցանկանում, որ Սիրիայի սցենարը կրկնվի Լիբիայում։