Սիրիական Պալմիրայում վերականգնվել է էլեկտրականությունը

574

Սիրիական Պալմիրա քաղաքում վերականգնվել են էլեկտրական ցանցերը: Lույս կա յուրաքանչյուր տանը և առաջին անգամ աշխատել է նաև փողոցային լուսավորությունը։

«Էլեկտրական ցանցերը ոչնչացվել էր 90 տոկոսով։ Երբ սկսեցինք դրանց վերականգնումը, բախվեցինք ևս մեկ խնդրի։ Ամենուրեք հսկայական քանակությամբ չբացահայտված ականներ էին: Նրանք կարող էին ցանկացած պահի պայթեցնել: Բայց մեզ հաջողվեց, հիմա էլեկտրաէներգիա կա յուրաքանչյուր տանը, որտեղ մարդիկ ապրում են»,- լրագրողներին ասել է էլեկտրակայանների ինժեները։

Լույս կա արդեն նաև ամենակարևոր շենքերից մեկում՝ հիվանդանոցում։ Այն գրոհայինները երկու անգամ գրավել ու թալանել էին։ Այժմ 70 տոկոսով վերանորոգված է։ Միակ բժիշկն արդեն ընդունում է հիվանդներ, նրան օգնում են բույքույրերը։

Քաղաքի վարչակազմը հույս ունի, որ շուտով Պալմիրա կվերադառնան այն լքած բնակիչների մեծ մասը։ Հիմա այնտեղ մի քանի հազար մարդ է ապրում, բայց մինչև պատերազմը  տաս անգամ ավելի էր։