Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ստանձնել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականի պաշտոնը։
Այդ մասին նա տեղեկացրել է ֆեսյբուքյան իր էջում.
«Սիրով ընդունել եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկությունը ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում շարունակելու նպաստել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը:
Շնորհակալ եմ վստահության համար: Հաջողություն բոլորիս:
Հայտնում եմ նաև, որ գործունեությունս ծավալելու եմ Արցախում»։