Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պաշտոնանկ է արել երկրի վարչապետին

1440

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտոնանկ է արել երկրի վարչապետ Իմադ Մուհամմադ Դիբ Խամիսին։ 

Նոր վարչապետ է նշանակվել ջրային ռեսուրսների նախարար Հուսեյն Արնուսը, ով այսուհետ այս 2 պաշտոնները կզբաղեցնի մաժամանակ։ Ներկայիս կառավարությունն իր պարտականությունները կկատարի մինչև երկրում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը․ դրանք կորոնավիրուսի համավարակի պատճառով նախատեսված ապրիլի 13-ից հետաձգվել են մինչև հունիսի 19-ը։ 

Նշվում է, որ Ասադն այս քայլին դիմել է Սիրիայի՝ ծանր տնտեսական վիճակում հայտնվելու պատճառով։ Վերջին շրջանում սիրիական ազգային արժույթի աննապադեպ արժեզրկման հետևանքով զգալի ինֆլյացիա է տեղի ունեցել երկրում։

Վերջին օրերին Սիրայի Էս-Սուվեյդ նահանգում արդեն տեղի են ունեցե կառավարության հրաժարականի պահանջով ցույցեր։