Լիբանանյան «Al Jadeed TV» հեռուստաալիքի ազգությամբ հայ հաղորդավարը սպառնալիքների ու ատելության թիրախ է դարձել։ Բանն այն է, որ Նշան Տեր-Հարությունյանը իր հաղորդման ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը՝ Էրդողանին, Թուրքիայի վարչակարգը, օսմանցիներին և թուրքերին անվանելով նենգ։
Հաղորդումից հետո սոցցանցերում տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես թուրքամետ մի քանի տասնյակ մարդիկ, պարզած Թուրքիայի Լիբանանի դրոշները, քայլել են դեպի հեռուստատեսության շենք՝ վիրավորական խոսքեր վանկարկելով հայերի նկատմամբ:
Կատարվածի վերաբերյալ իրենց անհանգստությունն են հայտնել հայկական երեք կուսակցությունները՝ ՍԴՀԿ-ը, ՀՅԴ-ը և ՌԱԿ-ը, իսկ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունի հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի ՆԳ նախարար Մուհամեդ Ֆահմիի հետ, ով խոստացել է պետք եղած միջոցառումներ ձեռնարկել և ձերբակալել հակահայ հայտարարություններ կատարած անձին: