«Ֆորմուլա 1»-ի մրցաշարը Ադրբեջանում չի կայանա

1478

Հունիսի 12-ին Ֆորմուլա 1-ի ղեկավարությունը հաստատել է վերջին օրերին տարածվող խոսակցություններն այն մասին, որ Ադրբեջանում կայանալիք մրցաշարը չեղարկվում է։

Նշենք, որ Ֆորմուլա 1-ը բացի Ադրբեջանից չեղյալ է հայտարարում նաև Սինգապուրում և Ճապոնիայում նախատեսված մրցաշարերը։ Պատճառը կորոնավիրուսային համաճարակն է։

«Սինգապուրում և Ադրբեջանում քաղաքային մրցուղիների կառուցումը շատ ժամանակ է պահանջում, և համավարակի պատճառով դա հնարավոր չէ անել: Իսկ Ճապոնիայում մրցաշարը չեղյալ հայտարարելու որոշումը կապված է այդ երկիր մուտք գործելու սահմանափակումների հետ», -ասել է Ֆորմուլա 1-ի գլխավոր տնօրեն Չեյզ Քերին: