Երկրաշարժ Թուրքիայում․ կա 1 զոհ և վիրավորներ

689

Հունիսի 14-ի երեկոյան 5,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ներկայիս Թուրքիայի Բինգյոլ նահանգի Քարլըովա շրջանում՝ Բինգյոլ քաղաքից 56 կմ դեպի հյուսիս։

Հաղորդվում է, որ էպիկենտրոն Կարլըովայի շրջանում երկրաշարժի հետևանքով 1 գյուղական ոստիկան է զոհվել, 18 մարդ էլ վիրավորվել է։ Ավերածություններ կան Կարլըովա և Յեդիսու շրջանների որոշ գյուղերում։ 

Ըստ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հայտարարության՝ վերոնշյալ շրջաններում քանդվել են աղյուսե տներ, անասնաշենքեր, դպրոց ու ոստիկանատուն։

6 շենք էլ քանդվել է Էրզրումի Չաթ շրջանում, որն հեռու չէ երկրաշարժի էպիկենտրոնից։