Թուրքական օդուժը Իրաքի հյուսիսում օպերացիա է սկսել PKK-ի դեմ

1902

Թուրքիայի օդուժը  Իրաքի հյուսիսում մեկնարակած «Pençe-Kartal» (Արծվի մագիլ) ռազմական օպերացիայի շրջանակում ռմբակոծել է Սինջար, Քարաջաք, Քանդիլ, Զափ, Ավաշին Բասյան և Հաքուրք շրջանները։

Այս մասին հաղորդագրություն է տարածվել Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջում։

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր վերոհիշյալ շրջաններում լայնածավալ ռազմական գործողություն իրականացնելու մասին։

Թուրքիայի ՊՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին ժամանակաշրջանում Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (PKK-ՔԲԿ) տվյալ տարածաշրջանում պարբերաբար հարձակումներ է կատարել թուրքական ոստիկանության և ռազմաբազաների վրա։

Այդ պատճառով Թուրքիան, անվտանգության նկատառումներից ելնելով, ռազմական օպերացիա է մեկնարկել, որպեսզի PKK-ից և «այլ ահաբեկչական տարրերից» «պաշտպանի իր սահմանները և իր ժողովրդին»։

Ռազմագործողության նպատակն է վերացնել Իրաքի հյուսիսում գտնվող PKK-ի հենակետերը։

ՊՆ-ի հաղորդմամբ՝ Թուրիքայի օդուժի հարվածներից PKK-ին պատկանող քարանձավային թաքստոցներ են ոչնչացվել։