Բաքվում հարձակվել են Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարի վրա

3109

Բաքվում անհայտ անձը ուրբաթ երեկոյան հարձակվել է Ադրբեջանի նախկին պաշտպանության նախարար Ռահիմ Գազիևի վրա։ Այս մասին հայտարարել է Բաքվի ոստիկանության վարչության մամուլի ծառայության ղեկավար Էլշադ Հաջիևը։ Ոստիկանության պաշտոնյան տեղեկացրել է, որ 77-ամյա Հաջիևի դիմումի հիման գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 221․1 հոդվածով (խուլիգանություն)։ 

Հաջիևը տեղեկացրել է նաև, որ հարձակվողի ինքնությունն արդեն պարզվել է։

Նշենք, որ Գազիևը Ադրբեջանի պաշտպանության նախարար է եղել 1992-1993թթ․։ 1993-ին ձերբակալվել է ու մեղադրվել պետական դավաճանության մեջ։ 1 տարի անց նա փախել է երկրից, ինչից հետո Ադրբեջանում հեռակա կարգով դատապարտվել է մահվան։ 1996 Ռուսաստանում ձերբակալվել է ու արտահանձնվել Ադրբեջանին։ Ավելի ուշ նրա դատավճիռը փոխվել է ցմահ բանտարկության, իսկ 2005-ին նախագահ Ալիևը նրան ներում է շնորհել։