Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է երկրի արևելյան շրջանում՝ Կախեթի մարզում:
Սեյսմոլոգիական վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ 3.2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 12:47-ին (համընկնում է երևանյան ժամանակի հետ):
Ցնցումների օջախը տեղակայված է եղել 16 կմ խորությամբ Զեմո Խալացանի գյուղում՝ Դեդոփլիսծղարո քաղաքից դեպի հարավ-արևելք:
Նշենք, որ նախօրեին 5.8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ էր տեղի ունեցել Թուրքիայում, ինչի հետևանքով վնասվել էր Բինգլյոլ քաղաքի ժանդարմերիայի տեսահսկման աշտարակը և մի շարք շինություններ: Կար 1 զոհ և վիրավորներ։