Եվրոպական 3 երկիր հակաիրանական բանաձև են ներկայացրել ՄԱԳԱՏԷ-ին

742

Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի նիստում վերահաստատել են իրենց հակաիրանական պահանջները։

Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից մշակված բանաձևով, ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն Իրանին կոչ է արել «լիարժեք համագործակցություն» ունենալ գործակալության հետ:

Ըստ զեկույցի, այս մեկ էջանոց բանաձևը 2012 թվականից հետո Իրանին ուղղված ՄԱԳԱՏԷ-ի առաջին նախազգուշացումն է: 

Հունիսի 15-ին կայացած մամուլի ասուլիսում, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ Իրանը գործակալության տեսուչներին թույլ չի տվել համապատասխան ստուգումներ անցկացնել երկու միջուկային օբյեկտներում: