Վրաստան այցելող զբոսաշրջիկները հարկադիր կարանտին չեն անցնի

538

Վրաստանը պատրաստվում է զբոսաշրջիկների համար չեղարկել կորոնավիրուսով պայմանավորված պարտադիր երկշաբաթյա կարանտինը։

Սկսած հուլիսի 1-ից՝ արտերկրից Վրաստան ժամանողները ստիպված չեն լինի երկու շաբաթ մեկուսանալ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի օդանավակայանների միության տնօրեն Թամար Արչուաձեն։

«Կանաչ գոտիների վերաբերյալ քննարկումների առանցքային տարրերից է նվազագույն վարակվածության դեպքեր ունեցող երկրների հետ սահմանների վերաբացումը։ Այս դեպքում կարիք չի լինի նաև այսպես կոչված «կովիդ-անձնագրի», որը հաստատում է  այն ներկայացնողի մոտ վիրուսի բացակայությունը», — նշել է Արչուաձեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանը հայտարարել էր հուլիսի 1-ից զբոսաշրջիկների առաջ սահմանները բացելու պատրաստակամության մասին։ Սակայն երկրում զբոսաշրջիկների համար հատուկ «կանաչ գոտիներ» կստեղծվեն, որտեղ երկրի հյուրերը «մեկուսակցված» կլինեն տեղի բնակիչներից։