Ամերիկյան զինտեխնիկան Իրաքից տեղափոխվել է Սիրիա

628

Ամերիկյան զինուժին պատկանող զինտեխնիկան Իրաքից տեղափոխվել է Սիրիայի հյուսիս։ Ինչպես տեղեկացնում է սիրիական «SANA» լրատվական գործակալությունը՝  45 բեռնատարներից և 7 զրակամեքենայից բաղկացած շարասյունը հունիսի 16-ին Իրաքից շարժվել է դեպի Սիրիայի Խասակե շրջան։ Հայտնի է, որ զինտեխնիկան տեղափոխվում է նշված շրջանում անօրինական գործող ամերիկյան ռազմաբազա։

Սիրիայի Խասակե և Դեյր էզ-Զոր շրջաններում ամերիկյան ռազմական ներկայությունն անօրինական է։ Ամերիկյան ուժերը կենտրոնացած են նավթի և գազի խոշոր հանքավայրերի շուրջ։ Սիրիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ամերիկյան ներկայությունը խախտում է Սիրիայի ինքնիշխանությունն ու միջազգային իրավանուքի նորմերը։