OECD. Թուրքիան կրթություն չունեցող և գործազուրկ երիտասարդների թվով առաջին տեղում է

759

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ- OECD) իր հերթական զեկույցում անդրադարձել է Covid-19 համավարակի ընթացքում կրթություն ստանալու և աշխատանք ունենալու հարցում երիտասարդների առաջ կանգնած դժվարություններին։

Զեկույցի համաձայն` պանդեմիայի ընթացքում աշխարհում 1.5 միլիարդ երիտասարդի կրթություն ստանալու հնարավորությունը սահմանափակվել է, ինչի հետևանքով 15-24 տարիքային խմբում գտնվող երիտասարդների`հետագայում գործազուրկ մնալու հավանականությունը 2,5 անգամ աճել է։

ՏՀԶԿ-ի`տարբեր երկրներում անցկացրած հետազոտության տվյալների համաձայն` համավարակի ընթացքում կրթություն չստացած և գործազուրկ երիտասարդների թվով Թուրքիան առաջին տեղում է։