Հրաձգություն Իրան-Ադրբեջան սահմանին. կա զոհ

720

Հունիսի 18-ին Ադրբեջանի ՊՍԾ-ն հաղորդագրություն է տարածել առ այն, որ հունիսի 17-ին ժամը 21։40-ի շրջակայքում  Ադրբեջանի ՊՍԾ «Գյոյթափա» սահմանային ուղեկալի ծառայության տարածքում՝ Ջալիլաբադի շրջանի Քյուրյունջ գյուղի մոտակայքում իրանական կողմից 3 անձ իրանա-ադրբեջանական սահմանն ապօրինի հատելու փորձ է կատարել։

Սահմանախախտների և ադրբեջանցի սահմանապահների միջև տեղի է ունեցել հրաձգություն, սահմանախախտներից մեկը վիրավորվել է և Իրան ետ փախչելու ճանապարհին խեղդվել է սահմանային Բոլգարչայ գետում։ 

Նրա դին հայտնաբերվել է իրանցի սահամանապահների կողմից։ Մյուս երկու սահմանախախտները փախել և ձերբակալվել են Իրանի տարածքում։ Դեպքի վայրում Ադրբեջանի և Իրանի սահմանապահների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել։