Վրաստանը կստանձնի Եվրոպայի խորհրդի նախագահությունը

2587

Նոյեմբերի 27-ից Վրաստանը 6 ամսով կդառնա Եվրոպայի Խորհրդի նախագահող երկիր: Վրաստանի ապագա նախագահության կապակցությամբ, Թբիլիսիում պաշտոնական այցով գտնվում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար՝ Մարիա Պեինչինովիչ Բուրիչը, ով պաշտոնական հանդիպումները սկսել է այսօրվանից:

Մարիա Պեինչինովիչ Բուրիչը այցելել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ հանդիպում է ունեցել Դավիթ Զալկալիիի հետ:

Այցի շրջանակներում գլխավոր քարտուղարը հանդիպումներ կանցկացնի Վրաստանի վարչապետի, նախագահի, խորհրդարանի նախագահի հետ:

Հատկանշական է, որ սա առաջին դեպքն է, երբ Վրաստանը դառնում միջազգային կազմակերպության նախագահ երկիր: Նոյեմբերի 27-ին, նախագահության հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Ստրասբուրգում: