ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները կտարածվեն Սիրիայի նախագահի ու նրա կնոջ վրա

556

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը «Կեսարի օրենք» անունով հայտնի հակասիրիական օրենքի շրջանակներում նոր պատժամիջոցներ է սահմանում Սիրիայի դեմ։ Պոմպեոն նշել է, որ պատժամիջոցների կենթարկվեն նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և  վերջինիս կինը։

Ըստ պետքարտուղարի՝ «պատժամիջոցները կդառնան տնտեսական և քաղաքական ճնշման հետևողական արշավ՝ Ասադի վարչակարգին երամուտներից զրկելու նպատակով»։ Արշավը կշարունակվի մոտակա ամիսներին։

Նշենք, որ «Կեսարի օրենքը», որը ստորագրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, ուժի մեջ է մտել ս.թ. հունիսի 1-ին և իր մեջ ներառում է պատժամիջոցներ, որոնք տարածվում են Սիրիայի բոլոր ոլորտների վրա։