COVID-19-ը տարածաշրջանում. hունիսի 18

657

Regionmontor.com-ը ներկայացնում է հունիսի 18-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները։ Ստորև ներկայացվում են Հայաստանի, Արցախի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, և Իրանի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 665–ով և դարձել 18․698։ Կորոնավիրուսով վարակված անձանցից 7-ը մահացել են վերջին մեկ օրում։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 10.728 մարդ, առողջացել են վարակվածներից 7.560-ը։  Ընդհանուր առմամբ գրանցվել է 309 մահվան դեպք։

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք։ Այս մասին հայտնում Արցախի առողջապահության նախարարությունը: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասել է 94-ի, 56 մարդ ապաքինվել է: Այս պահին մեկուսացված է 95 քաղաքացի:

Թուրքիայում վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է 52․901 թեստ, որոնցից 1429-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 19 դեպք, առողջացել է 1261 մարդ։ Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 182․727 հաստատված դեպք և մահվան 4․861 դեպք, առողջացել է 154․640 հիվանդ:

Ադրբեջանում հունիսի 17-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակման 329 նոր դեպք, 127 մարդ ապաքինվել է, 7 մարդ՝ մահացել։ Ընդհանուր առմամբ՝ մինչ այժմ Ադրբեջանում գրանցվել է վիրուսով վարակման 10.991 դեպք, 6.075 մարդ ապաքինվել է, 133 մարդ՝ մահացել։ Մինչ այժմ կատարվել է 397․399 թեստ։

Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք, իսկ ապաքինվածների թիվը ավելացել է 8-ով, այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stopcov.ge կայքէջը: Այսպիսով, հաստատված 893 դեպքերից բուժվողների թիվը կազմում է 297, մահացածների թիվը՝ 14, իսկ բուժված անձանց՝ 739: Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 2.710:

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2․596-ով՝ կազմելով 197․647: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 2.612 էր։ Նույն ժամանակահատվածում մահվան 87 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 9.272: Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան 120 դեպք էր արձանագրվել։ Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 156․991: Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինվածների թիվը 154.812 էր։ Մինչ օրս 1 344․599 թեստ է անցկացվել։