Իրանը մերժում է ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում ընդունված բանաձևը

557

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհուրդը հաստատել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացրած բանաձևը, որն Իրանին կոչ է անում լիարժեք համագործակցել գործակալության հետ և ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին թույլ տալ ստուգումներ անցկացնել երկու միջուկային օբյեկտներում։ Այս մասին հայտնում է իրանական պետական ISNA լրատվական գործակալությունը։

ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին էլ հայտարարել է, որ այդ բանաձևը միջուկային օբյեկտներին հասանելիություն տալու կամ Իրանի վրա ճնշում գործադրելու պատճառ չի դառնա։

«Իրանն ամբողջությամբ մերժում է այդ բանաձևը, և դրան ի պատասխան՝ կձեռնարկի համապատասխան քայլեր, որի պատասխանատվությունն ու հետևանքները կրելու են այդ բանաձևը նախաձեռնողները»,-նշել է Ղարիբաբադին։