Ջրհեղեղ Թուրքիայում․ կա առնվազն 5 զոհ

676

Թուրքիայի Բուրսա նահանգի Քեսթելի շրջանում հորդառատ տեղումների պատճառով հունիսի 21-ի գիշերը ջրհեղեղ է սկսվել։ Բազմաթիվ տներ ու ցանքատարածություններ անցել են ջրի տակ։ Ջրահոսքերը տասնյակ տրանսպորտային միջոցներ, տրակտորներ են քշել-տարել։ 

Ջրհեղեղի հետևանքով Թուրքիայի 5 քաղաքացի է զոհվել, այդ թվում անվասայլակով տեղաշարժվող 24-ամյա մի քաղաքացի և 5 տարեկան երեխա, 1 քաղաքացու որոնումները դեռ շարունակվում են։ 

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD), փրկարարական ծառայության աշխատակիցները համապատասխան գործողությունների են անցել: