Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները լեռնային տարածքում զորավարժություն են անցկացրել

883

Հունիսի 22-ին Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ 2020թ. մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները զորավարժություն են իրականացրել լեռնային տարածքում և մշակել են լեռնային տարածքում հարձակողական գործողությունների պլանավորման և իրականացման առաջադրանքներ: Զորավարժությանը ներգրավվել է ավելի քան 800 զինծառայող, 100 միավոր զրահատեխնիկա և այլ միջոցներ, 40 հրետանային կայաններ, մարտական և բեռնատար 10 ուղղաթիռ:

Ըստ սցենարի՝ ստորաբաժանումները տագնապով դուրս են բերվել տեղակայման վայրերից և կատարել են ռեզերվային շրջանների, լեռնային անցումների և բարձունքների գրավման առաջադրանքներ, այնուհետև ստեղծել են շահավետ պայմաններ հիմնական ուժերի հարձակման համար: Զորավարժության վերջին փուլում ստորաբաժանումները մարտական կրակ են վարել: