Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում հրթիռ է ընկել

652

Հունիսի 22-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում հրթիռ է ընկել:

Հրթիռն արձակվել է բնակելի կետից, որը տեղակայված է Բաղդադից արևմուտք ուղղությամբ:

Հրթիռակոծման հետևանքով հասցված էական վնասի վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել: Դեռևս հայտնի չէ, թե ով է կանգնած հարձակման հետևում:

Հիշեղնենք, որ ավելի վաղ հրթիռակոծվել էր Իրաքում գտնվող «Թաջի» ավիաբազան, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիոն ուժերը: