Իրանի կողմից բացված կրակից թուրք զինծառայող է զոհվել

690

Թուրք-իրանական սահմանին Իրանի կողմից բացված կրակի հետևանքով թուրքական բանակի մի զինծառայող է զոհվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Հայտարարության համաձայն՝ զինծառայող Ռեջեփ Դուրանը վիրավորվել է հունիսի 23-ին Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում պահակապարեկային ծառայություն իրականացնելիս։ Նա հոսպիտալացվել է, սակայն բժիշկներին չի հաջոցվել փրկել վիրավորվածի կյանքը։