Ռաքքայում 25 զանգվածային գերեզման է հայտնաբերվել

512

Սիրիայում Ռաքքայի քաղաքացիական խորհրդին կից արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը 25 զանգվածային գերեզման են հայտնաբերել, որոնցում 5900 դի է թաղված եղել։

Քրդական «Hawar» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նշյալ խմբերը շարունակում են Իսլամական պետություն (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից սպանված քաղաքացիների որոնողական աշխատանքները։

Նշվում է, որ Թիլ Զեդան գյուղի զանգվածային գերեզմանոցից դեռևս 175 դի են դուրս բերել։

Ռաքքայի արտակարգ իրավիճակների վարչությունից հայտնել են, որ մեծ մասը սպանվել է ԻՊ-ի գրոհայինների կողմից և հավելել, որ արտաշիրիմված դիակների ինքնությունը պարզելուց հետո վերաթաղելու են Ռաքայի հյուսիսում գտնվող գերեզմանատներից մեկում։