Դամասկոսի բնակելի թաղամասի ուղղությամբ Իսրայելը հրթիռ է արձակել. կան զոհեր

1565
A picture taken on November 12, 2019 shows security forces and municipality workers outside a building targeted by an air strike in the Syrian capital Damascus' Mazze neighbourhood overnight. - Syrian state media reported that an Israeli strike hit the home of another Islamic Jihad militant, killing his son and another person. Israel did not immediately comment on that strike. Israel's military killed a commander of Palestinian militant group Islamic Jihad in a strike on his home in the Gaza Strip early, prompting retaliatory rocket fire and fears of a severe escalation in violence. (Photo by LOUAI BESHARA / AFP)

Սիրիայի պետական «SANA» գործակալությունը հայտնում է, որ 2 մարդ է զոհվել և 10-ը վիրավորվել Դամասկոսի Մըզզեհ թաղամասում բնակելի շենքի ուղղությամբ Իսրայելի արձակած հրթիռների հետևանքով: Գործակալությանը զինվորական աղբյուրը փոխանցել է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները Գալիլեայից երեք հրթիռ են արձակել Դամասկոսի ուղղությամբ, իսկ Սիրիայի ՀՕՊ համակարգերն անմիջապես չեզոքացրել են հարձակումը՝ ոչնչացնելով հրթիռներից մեկը: Մյուս հրթիռները ընկել են պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատար Աքրամ Ալ-Աջուրիի տան վրա՝ սպանելով նրա որդուն: Զոհերից մյուսը քաղաքացիական անձ է:
Իսրայելական «The Times of Israel» կայքը նշում է, որ այս միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի՝ Գազայի ուղղութամբ հրթիռ արձակելուց ժամեր անց, ինչի հետևանքով ոչնչացվել էր «Իսլամական ջիհադի» մեկ այլ հրամանատար Բահա Աբու ալ-Աթան և նրա կինը:

Նշենք, որ Իսրայելը «Իսլամական ջիհադ»-ը ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: