Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է երկրի Պետական անվտանգության ծառայության ղեկավարի հետ

1352

Նոյեմբերի 11-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին հանդիպել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սադոյանի հետ:

Վրաստանում ՀՀ դեսպանատան տեղեկացմամբ կողմերը քննարկել են երկու երկրների առջև ծառացած մարտահրավերները և ընդգծել Վրաստանի և Հայաստանի Հանրապետության անվտանգության ծառայությունների միջև համագործակցության նշանակությունը: Գրիգոլ Լիլուաշվիլին և Ռուբեն Սադոյանը մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ։