Երկրաշարժ Սիրիայում

688

Հուլիսի 7-ին Սիրիայի Դեր Զոր նահանգում 4․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է Սիրիայի ժամանակով ժամը 02։54-ին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 6 կմ խորության վրա։  Ցնցումները բնակչության շրջանում խուճապի առաջացման պատճառ են դարձել․ վերջիններս տագնապահար փողոց են դուրս եկել։ Նյութական և մարդկային կորուստներ չկան