Կորոնավիրուսը տարածաշրջանում․ հուլիսի 8

900

Regionmontor.com-ը ներկայացնում է հուլիսի 8-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները։ Ստորև ներկայացվում են Հայաստանի, Արցախի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, և Իրանի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի 535 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 8-ի դրությամբ երկրում  կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 29․820 -ի: Մինչ օրս կատարված թեստերի թիվը կազմում է 127․171, վերջին մեկ օրում կատարվել է 2․083 թեստավորում: Այս պահին փաստացի բուժվում է 11․708 պացիենտ։ Վերջին տվյալներով ապաքինվել է 17,427 անձ, վերջին մեկ օրում՝ 520 անձ: Ընդհանուր առմամբ, 521 պացիենտ մահացել է (ավելացել է 18-ով):

Արցախում վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք, իսկ առայսօր հաստատված դեպքերի թիվը հասել է 141-ի։ Միևնույն ժամանակ, COVID-19-ի ախտորոշմամբ 1 մարդ հաղթահարել է վարակը և լքել մեկուսացման վայրը: Այս պահին մեկուսացված է 91, հիվանդությունը փաստացի բուժվում  է 29 քաղաքացի: Ընդհանուր առմամբ կատարվել է 2․437 թեստավորում:

Թուրքիայում հուլիսի 7-ին կորոնավիրուսից մահացել է 19 մարդ։ Ինչպես «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան՝ 1 օրում կատարված 50․545 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 1.053 նոր դեպք, ապաքինել է  2.297 -ը: Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 185.292 մարդ, 1.127 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 207․897, իսկ մահվան՝ 5․260 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 3 մլն 733.218-ի։

Ադրբեջանում  մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 513 նոր դեպք, 440 մարդ ապաքինվել է, 8-ը՝ մահացել։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 20.837 դեպք, որից 12.182-ը առողջացել է, 258-ը՝ մահացել։ Բուժում է ստանում 8․397 հիվանդ։ Վերջին մեկ օրում անցկացվել է 6․240 թեստ, ընդհանուր առմամբ՝ 522․ 773։

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսի 5 նոր դեպք է գրանցվել, իսկ ապաքինվածների թիվը ավելացել է 3-ով, այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stocov.ge կայք էջը: Այսպիսով, հաստատված 963-ից բուժվողների թիվը կազմում է 107, մահացածների թիվը՝ 15, իսկ բուժված անձանց՝ 841: Բացի դրանից, բուժում են անցնում նաև 3 քաղաքացիներ, ում վարակը հաստատվել է այլ երկրներում:  Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 3․903, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 202։ Մինչ օրս անցկացվել է 120,3 հազար PCR թեստ։

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2․691-ով, որից հոսպիտալացվել է 1․625-ը։ Վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 248․379: Վերջին 24 ժամվա ընթացքում մահվան 153 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 12 ․084:  Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 209․463: 3․309  հիվանդ ծանր վիճակում է։ Մինչ օրս 1 մլն 872․391 թեստ է անցկացվել։