Ադրբեջանի Պաշտպանության փոխնախարարն ազատվել է պաշտոնից

530

Ադրբեջանի նախագահի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ֆուադ Մամեդովն ազատվել է Պաշտպանության նախարարի նյութատեխնիկական ապահովման հարցերով տեղակալի պաշտոնից։

Հաղորդագրության մեջ նշվել է, որ Մամեդովը նախարարությունում այլ պաշտոնի է նշանակվել։ 

Նյութատեխնիկական հարցերով տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նիզամ Օսմանովը։