Իսրայելում հնագետները բրոնզեդարյա քարե «ժպիտ» են հայտնաբերել

1301

Իսրայելի հյուսիսում գտնվող «Յեհուդա» արգելոցը ուսումնասիրող հնագետները հայտնաբերել են քարանձավային արվեստի 4200 տարվա վաղեմության հազվագյուտ մեգալիթյան հուշարձան:

Asian Archaeology-ի փոխանցմամբ՝ գրեթե ոչինչ հայտնի չէ այս նմուշը ստեղծած մարդկանց մասին։ Բրոնզեդարյա քարե փորագրված այդ «դեմքը» նման է ժպիտի։

Իսրայելցի հնագետ Ուրի Բերգերը հայտնել է, որ Մերձավոր Արևելքում գտնվող հնագույն դամբարանական կառույցներում սա առաջին դեպքն է, որ իրենց հանդիպել է քարանձավային արվեստի այս տիպը։

Գիտնականները նշել են, որ եվրոպական քարանձավային արվեստը բավականին լավ ուսումնասիրված է, սակայն Լևանտի շրջանը (Միջերկրական ծովի արևելյան մասը) երկար ժամանակ հետազոտողների ուշադրությունից դուրս է մնացել:

Նոր նախագծի մասնակիցները որոշել են ուսումնասիրել Վերին Գալիլեայում և Գոլանում գտնվող տասնյակ դամբարանային կառույցներ, «փորձելով բացահայտել ավելի քան 4000 տարի առաջ գոյություն ունեցող այս խորհրդավոր մշակույթի աշխարհը»։