Միխեիլ Չխենկելին նշանակվել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

1426

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հրամանի համաձայն, անվանի գիտնական Միխեիլ Չխենկելին նշանակվել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում։

Նշենք, որ 2017-2018 թվականներին Միխեիլ Չխենկելին զբաղեցրել է կրթության և գիտության նախարարի պաշտոնը, իսկ դրանից հետո մինչ օրս կրթության հարցերում Վրաստանի վարչապետի խորհրդականն էր։

Միխեիլ Չխենկելին ունի դոկտորի գիտական աստիճան և ԱՄՆ-ի համալսարանների պրոֆեսորների միության անդամ է: